«Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում անընդունելի է. այն կարմիր գիծ է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու:
Արցախի բռնակցումը կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական ու բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար:
Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության ու անկախության համար: Մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անկասելի է և ենթակա չէ սակարկման. այս մասին ԱՀ նախագահն անգամներ նշել է իր հարցազրույցներում և հայտարարություններում:
Կարդացեք նաև
Այս հարցին բազմիցս անդրադարձել է նաև Արցախի Ազգային ժողովը բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարություններում և առանձին պատգամավորների ելույթում, մասնավորաբար 2022թ. ապրիլի 14-ի հայտարարությամբ», – հունիսի 16-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի արած հայտարարությանն ի պատասխան մեկնաբանել է Ա. Թովմասյանը՝ պատասխանելով «Ապառաժ»-ի դիմումին: