Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խոշտանգման դեպքերով 244 քրեական գործ է հարուցվել, 130-ը՝ կարճվել, ընդամենը 8-ը ուղարկվել դատարան»․ Լաուրա Գասպարյան

Հունիս 24,2022 21:12

«2015-2022-ի ընթացքում ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ մենք ունենք խոշտանգման դեպքերով 291 հաղորդում, որոնք հենց 309.1 հոդվածով են։ Դրանցից 45 գործի հարուցումը մերժվել է, 244-ի դեպքում քրեական գործ է հարուցվել, 130-ը՝ կարճվել՝ կեսից ավելի: Ընդամենը ութ գործ է ուղարկվել դատարան»,- «Մեդիա կենտրոնում» «Խոշտանգողները Հայաստանում շարունակում են անպատի՞ժ մնալ» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի վիճակագրություն ներկայացրեց ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը՝ պատասխանելով հարցին՝ ո՞րն է պատճառը, որ խոշտանգման հոդվածը քրեականացվել է, սակայն մինչ օրս ընդամենը երկու դատավճիռ կա:

Լաուրա Գասպարյանը տեղեկացրեց՝ գործերը կարճվում են հանցակազմի բացակայության հիմքով:

Նա նշեց, որ ՄԻՊ գրասենյակը պարբերաբար ստանում է հաղորդումներ, որոնց դեպքում կցվում է վնասվածքը, արձանագրվում է դեպքը և իրավապահ մարմիններին ներկայացվում է դիմում, որ հարցը քննության առնվի։ Նա այս առիթով ասաց․ «ՄԻՊ-ի դերը մեծ է ոչ միայն գործերի բացահայտման, այլև կանխարգելման առումով։ Մենք՝ խոշտանգումների կանխարգելման ազգային մարմինն իրականացնում է պարբերական այցեր, որոնց նպատակն է տեղում պարբերաբար լինելով, ներկայություն ապահովելով՝ կանխարգելել այդ վատ գործողությունները, որոնք իրականացվում են և ուշադրություն դարձնել այն ընթացակարգերին, որոնք կարող են կանխարգելիչ գործողություններ լինել»։

Փաստմանը՝ ճնշումներ են տեղի ունենում անձանց նկատմամբ, արդյոք այս դեպքերով ՄԻՊ-ը հաղորդումներ ստանու՞մ է, Լաուրա Գասպարյանը պատասխանեց․ «Մեզ մոտ հիմնականում դիմումները ներկայացնելուց հետո համաձայնություն, եթե ստանում ենք դրանք փոխանցել այլ մարմիններ՝ ՀՀ գլխավոր դատախազություն, դա անում ենք։ Մենք, երբ անում ենք մշտադիտարկման այցեր, երբ արձանագրում ենք դեպքեր ժամանակավոր ազատությունից զրկված անձանց նկատմամբ վնասվածքների մասով, մենք ինքներս ենք նկարահանում և ուղարկում քննչական մարմին գործերի պատճառների քննությունն ապահովելու համար»։

Լաուրա Գասպարյանը նաև կարևորեց ենթադրաբար խոշտանգման ենթարկված անձանց պաշտպանության հարցը ու նկատեց․ «Մեր պետությունը դեռևս չունի համապատասխան մեխանիզմներ և գործիքներ ենթադրաբար խոշտանգման ենթարկված անձանց առաջին իսկ օրվանից աջակցություն ցուցաբերելու համար։ Դրա բացակայությունն իրականում դժվարություններ է ստեղծում։ Այստեղ նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված, այնուհետև վերադարձված անձանց նկատմամբ իրականացված խոշտանգման դեպքերն են կարևոր, նրանց ընտանիքների աջակցության խնդիրը։ Նրանք ՄԻՊ-ի անմիջական ուշադրության կենտրոնում են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930