Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագիր է ստորագրվել

Հունիս 24,2022 19:55

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (24 հունիս, 2022) – Հունիսի 24-ին Աթենքում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսը և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը:

Ստորագրման արարողությանը նախորդել է կողմերի առանձնազրույցը և պատվիրակությունների «2+1» ձևաչափով հանդիպումը: Բոլոր հանդիպումներին և ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հուշագիրը ամրագրում է սփյուռքի հարցերի շուրջ երեք երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ փորձի փոխանակում, միջհամայնքային գործակցություն, կրթական և մշակութային համատեղ միջոցառումներ, երիտասարդական նախաձեռնություններ և այլն:

Ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Զարեհ Սինանյանն ընդգծել է երեք երկրների պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների կարևորությունը: «Պետք է նշեմ, որ տարբեր երկրներում մեր սփյուռքի համայնքներն արդեն իսկ համագործակցում են միմյանց հետ, և մեր հանձնառությունն է խրախուսել նրանց առավել ակտիվ գործակցելու և հնարավորինս  աջակցելու միմյանց, լավագույն փորձի, նոու-հաուի փոխանակման և, վերջապես, մեր ընդհանուր արժեքներին և շահերին աջակցելու համար»,-ասել է Գլխավոր հանձնակատարը:

Աշխատանքային այցի շրջանակներում Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև հունահայ համայնքի հետ: Զարեհ Սինանյանը ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի  գործունեությունը, ծրագրերը, սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունը: Այնուհետ անդրադարձ է կատարվել հայրենադարձության գործընթացին, ինտեգրման ծրագրերին, իր տեսակի մեջ առաջին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հիմնմանը, ներդրումային քաղաքականությանը:

Հանդիպման ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական զարգացումներին, արտաքին և ներքին մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին:

 

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930