ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվել է Աղվան Հովսեփյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանի վերաքննիչ բողոքը։ Դատական նիստը չի կայացել դատավորի՝ մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում լինելու պատճառով։ Առաջիկա նիստի օրը դեռեւս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և մի շարք այլ չարաշահումների մեջ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ