Տոնական միջոցառում՝ նվիրված Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակին
Հունիսի 24-ին տեղի ունեցավ Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության զորքերի վետերաններ։
Նիկոլ Փաշինյանը, Վահե Ղազարյանն ու գործադիր իշխանության ներկայացուցիչները նախ եղան «Հավերժության պուրակում», որտեղ տնկված են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառեր։
https://www.youtube.com/watch?v=3aGk4gN0_HE&feature=emb_logo
Կարդացեք նաև
Կազմավորման 30-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի վարչական շենքի բակում եղևնի տնկեց: Նիկոլ Փաշինյանը և գործադիր իշխանության ներկայացուցիչները ծանոթացան Ոստիկանության զորքերի սպառազինությանն ու տեխնիկային:
Այնուհետև շարահրապարակում մեկնարկեց տոնական միջոցառումը։
Ներկայացվեց Ոստիկանության զորքերի անցած 30-ամյա ճանապարհն ու մարտական ուղին, ինչից հետո շնորհավորական խոսք ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օրհնության կարգ կատարեց և շնորհավորական խոսք ասաց ոստիկանության հոգևոր առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պարգևներ հանձնեցին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողների:
Հանդիսավոր երթից հետո ցուցադրական ելույթներ ունեցան Ոստիկանության զորքերի նվագախումբն ու պատվո պահակախումբը։
Տոնական միջոցառումն ավարտվեց Ոստիկանության զորքերի երգչախմբի ու «Նկարագիր» պարային համույթի ելույթներով։
ՀՀ ոստիկանություն