Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի առաջին իսկ օրվանից համակարգի աշխատակիցները կարողացել են արագ ինքնակազմակերպվել՝ իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ. Արցախի ԱԺ նախագահ

Հունիս 24,2022 17:43

Այսօր՝ հունիսի 24-ին, ԱՀ խորհրդարանում պարգևատրման արարողություն էր։

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առթիվ Ազգային ժողովի պատվոգրով պարգևատրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության երկարամյա գործունեություն ծավալած և նշանակալի ավանդ ունեցող մի խումբ աշխատողների։

Արարողությանը ներկա էին ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան 3 պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։

Նախքան պարգևատրման արարողությանն անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է սոցիալական աշխատողներին ՝ մասնագիտական օրվա առթիվ, որում մասնավորապես ասել է․

«Հարգելի՛ ներկաներ

Նախ թույլ տվեք ուշացումով շնորհավորել բոլորիդ՝ սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առթիվ: Արցախի սոցիալական պաշտպանության ոլորտն արդեն 91 տարվա անցած ճանապարհ ունի: Եվ մեր Հայրենիքի համար դժվար ու ճակատագրական բոլոր փուլերում կրել է հանրության սոցիալական պաշտպանվածության ապահովման ծանր պարտականությունը:

Այդ աշխատանքներն մերօրեական իրականության ընթացքում ավելի ակնառու դարձան հատկապես 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո. արցախահայության սոցիալական և հոգեբանական դժվարությունները հաղթահարելու ճանապարհին:

Պատերազմի առաջին իսկ օրվանից համակարգի աշխատակիցները կարողացել են արագ ինքնակազմակերպվել՝ իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ և թույլ չտալով, որ կաթվածահար լինի ոլորտի աշխատանքը:

Այդ ջանադիր գործունեությունն առայսօր շարունակվում և տեսանելի է բոլորիս. հետպատերազմական ժամանակաշրջանն աշխատանքի նոր որակներ և հմտությունների կանոններ է պահանջում, որոնք, դո՛ւք, սոցիալական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, ձեռք բերել և պատվով կիրառում եք ձեր ամենօրյա նվիրված և պատասխանատու աշխատանքի ընթացքում:

Հարգելի՛ ներկաներ,

Այսօրվա պարգևատրման արարողությունը նաև հնարավորություն է՝ հնչեցնելու հիացմունքի և շնորհակալական խոսքեր այն գործի նկատմամբ, որը, ցավոք, շատ հաճախ, մնում է դեռևս չլուծված հարցերի ստվերում:

Պարգևատրվում են համակարգում երկարամյա գործունեություն ծավալած և նշանակալի ավանդ ունեցող մի խումբ աշխատակիցներ, բայց շնորհակալության խոսքս ուղղված է յուրաքանչյուրին, բոլոր նրանց, ովքեր սրտացավությամբ և գիտակացաբար ամեն օրը նվիրում են հանրության սոցիալական տարբեր խավերի հոգսերը թեթևացնելուն և խոցելի խմբերին լիարժեք ինքնադրսևորվելու նոր հնարավորությունների ընձեռմանը:

Ուզում եմ վստահեցնել, որ Արցախի օրենսդիր դաշտի ներկայացուցիչները պատրաստ են համագործակցել և աջակցություն ցուցաբերել բոլոր այն ծրագրերի իրականացման ընթացքում, որոնք պիտի բարձրացնեն մեր հայրենակիցների սոցիալական ապահովության և պաշտպանվածության մակարդակը: Այդ գործընթացում դուք աշխատաոճի նոր հայտ եք ներկայացրել՝ կառույցը վերանվանելով սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, ինչը հուսով եմ, նշանակում է, որ այսուհետ իրականացվող քաղաքականությունը մեր երկիրը պիտի տանի սոցիալապես զարգացած և ինքնաբավ քաղաքացու երկիր դառնալու ճանապարհով:

Հաջողություններ եմ մաղթում ձեզ բոլոր ձեռնարկումներում և առաջիկա անելիքների ընթացքում»:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և վերաբերունքի համար և համոզմունք հայտնել, որ փոխգործակցության շրջանակներում ոլորտի թերացումները կշտկվեն և սոցիալական դաշտում անելիքները ավելի տեսանելի կդառնան՝ ի նպաստ Արցախի ժողովրդի։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930