Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի նախագահ Քերոլին Մուգարին:
Հանդիպմանը մասնակցել են կազմակերպության ներկայացուցիչներ Էնթոնի Բարսամյանը և Արփի Վարդանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի առջև առկա մարտահրավերների հաղթահարման խնդիրներին:
Հանդիման մասնակիցները քննարկել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև առկա մարտահրավերներին դիմակայելու գործում ջանքերի և գործունեության ներդաշնակեցման ու համադրման անհարժեշտությունն ու համահայկական նշանակության հարցերի շուրջ միասնական օրակարգով հանդես գալու կարևորությունը:
Կազմակերպության պատվիրակները նաև պատրաստակամություն են հայտնել հնարավորինս իրենց նպաստը բերել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրացման գործում:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ