Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. Պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը, թե՞ բարդացրեց

Հունիս 24,2022 15:43

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարծիքներ եմ տեսնում երեկ Եվրոպական Միության կողմից Ուկրաինային տրամադրված ԵՄ անդամի հավակնորդ կարգավիճակի հետ կապված։

Ոմանք պնդում են, թե պատերազմն արժեր այս որոշմանը։

Դնելով մի կողմ բոլոր աշխարհաքաղաքական հարցերը՝ առաջարկում եմ մի պարզ վերլուծություն։

Մինչեւ պատերազմ նման կարգավիճակ ստանալու համար Ուկրաինային պետք էր ընդամենը արագացնել եւ արդյունավետ դարձնել լայնածավալ  բարեփոխումների գործընթացը։

Երեկ կայացած որոշման ապագայի հետ կապված ԵՄ պաշտոնյաները բանաձեւել են Ուկրաինայի անելիքները հետեւյալ կերպ.

1.Կանգնեցնել պատերազմը։

2.Վերականգնել երկիրը։

3.Արագացնել եւ արդյունավետ դարձնել լայնածավալ  բարեփոխումների գործընթացը։

Հիմա դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը, թե՞ բարդացրեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930