Հունահռոմեական եւ ազատ ոճերի Հայաստանի երիտասարդական հավաքականները նախապատրաստվում են հունիսի 27-ից հուլիսի 3-ը Իտալիայի մայրաքաղաքում անցկացվելիք այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:
Հռոմի մրցագորգը սկզբում տրամադրվելու է հունահռոմեականներին: Մեր հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը տասը քաշային կարգերում հրավիրել է հետեւյալ ըմբիշներին. 55 կգ`Հոմերոս Առաքելյան, 60 կգ` Սուրեն Աղաջանյան, 63 կգ`Ռուբեն Միհրանյան, 67 կգ`Աշոտ Խաչատրյան, 72 կգ` Արման Խաչիկյան, 77 կգ`Հենրիկ Գևորգյան, 82 կգ` Հայկ Մխիթարյան, 87 կգ`Վիգեն Նազարյան, 97 կգ` Հրանտ Միքայելյան, 130 կգ` Ալբերտ Վարդանյան:
Հավաքականը մրցավայր մեկնելու է այս գիշեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ