Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զեկույցներ են ներկայացվել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ

Հունիս 24,2022 14:52

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ), ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության, ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքների ներկայացուցիչներ:

Հանդիպման շրջանակում զեկույցներ են ներկայացվել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, նոր էներգաբլոկի կառուցման, ճառագայթային և էկոլոգիական անվտանգության ապահովման և մոնիթորինգի, ինչպես նաև ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքներին առնչվող խնդիրների վերաբերյալ:

Զեկույցների շուրջ կողմերը մտքեր են փոխանակել առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցերի առնչությամբ և հանդես եկել առաջարկություններով:

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930