Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչում տվողների թերությունները վերացնելու համար են հանում կոչումները». ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Հունիս 24,2022 14:08

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, որի իրականացրած ամենահայտնի նախագծերից են «Ռոսիա կինոթատրոնը», Երիտասարդական պալատը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ասուլիսի ժամանակ ի թիվս այլնի` աղմուկ հանած կոչումների թեմային էլ անդրադարձավ:

«Ես կարող եմ ճարտարապետների օրինակով ասել, թե ինչպես է որոշվում` ում արժանացնել կոչման: Ճարտարապետների միությունում հավաքված են համարյա բոլոր ճարտարապետները: Միությունը, որն ունի բոլոր ճարտարապետների ցանկը, իր ժողովների ժամանակ ներկայացնում է, օրինակ, 5 հոգու անուն, որոնց ճանաչում են ճարտարապետները, ժողովուրդը, որոնք ունեն արված գործեր: Օրինակ Երիտասարդների պալատը նախագծելիս մարդիկ ասում էին`Երիտասարդների պալատի հեղինակներին առաջարկում ենք ներկայացնել վաստակավոր ճարտարապետի կոչման, ու որեւէ մեկը «չէ» չէր ասում»:

Նա նաեւ հավելեց. «Ես հիմա զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք խոսում են, թե անարդարություն է, որ էն երգչին (Արմենչիկին-Գ.Հ.) տվել են վաստակավորի կոչում: Ընդ որում, կոչումների մասին խոսակցությունը հիմնականում նրա անվան շուրջ է պտտվում: Հիմա ես ուզում եմ հարց տալ` Արմենչիկին ո՞վ է տվել էդ կոչումը, ո՞վ է էդ մարդը, որ ստորագրել է այդ հրամանը, հո ես չե՞մ տվել: Ինչ-որ մեկը տվել է: Ինչ-որ մեկը տալուց չէ՞ր մտածում` ում եմ տալիս, հետո ինչ են խոսելու… Այսինքն, կոչումները տվողների թերությունները վերացնելու համար վերցնում ու հանում են այդ կոչումները: Չկա կոչում, պրոբլեմ չկա: Դա ի՞նչ մոտեցում է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թ. սեպտեմբերի 5-ին հրամանագիր էր ստորագրել` երգիչ Արմեն Գոնդրաչյանին (բեմական կեղծանունը` Արմենչիկ) շնորհելով Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Արմեն Գոնդրաչյանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվել երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930