Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղ թե ուշ Մինսկի խմբի ձեւաչափն ամբողջ ուժով գործարկվելու է, քանի որ նրա անդամները խոսում են նույն լեզվով, բայց՝ տարբեր հարթակներից. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 24,2022 10:11
eahk

Պատժամիջոցների շրջանակներում ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները դադարել են շփվել ռուս համանախագահի հետ, բայց շարունակում են իրենց առաքելությունը: Այդ իրավիճակում Ռուսաստանի միակ պատասխանն այն է, որ եթե երեքով համատեղ չեն գործում, հետեւաբար, Մինսկի խմբի ձեւաչափին հարված է հասցվել, եւ ինքը խնդրի կարգավորումն առաջ կտանի իր համահեղինակությամբ հրադադարը հաստատելու մասին եռակողմ հայտարարության հիման վրա:

Եթե նախկինում ԱՄՆ-ն շեշտում էր միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում առաքելություն իրականացնելու մասին՝ առանց հիշատակելու ՌԴ-ին, ապա օրերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ուղիղ հայտարարեց, որ այդ ձեւաչափում պատրաստ են համագործակցել ՌԴ-ի հետ:

Այստեղ հատկանշականն այն է, որ ԱՄՆ պաշտոնյան այդ հայտարարությունն արեց Բաքվից Երեւան ժամանելուց հետո եւ շեշտեց, որ չնայած Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, ԱՄՆ-ն աջակցում է, մասնակցում է այդ գործընթացին եւ կշարունակի մասնակցել։ Սրան ի պատասխան ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց, որ եթե Վաշինգտոնն ու Փարիզը իրականում Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը համարում են կարեւոր, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը: Նա նաեւ հայտարարեց, որ փետրվարի 24-ին ԱՄՆ-ն խզել է շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։

Դիվանագիտական այս երկխոսությունից կարելի է անել մեկ հետեւություն՝ վաղ թե ուշ Մինսկի խմբի ձեւաչափն ամբողջ ուժով գործարկվելու է, քանի որ նրա անդամները խոսում են նույն լեզվով, բայց՝ տարբեր հարթակներից:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930