Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալի ճակատագիրը մի թուղթ լրացնել է դարձել

Հունիս 24,2022 13:30

Կատակող «ֆանտազյորը»- 3

Երկու անգամ ՀՀ վարչապետին եւ երկու՝ արդարադատության նախարարությանը հասցեագրված դիմումներին պատասխանեցին «Ֆանտազյորը» եւ իր վերահսկող ընկերները նույն պատասխանով՝ «կասեցման որոշումը օրինական է եւ հիմնավորված»: Դատախազն ու իր ընկերները 28 օրվա հացադուլի ընթացքում չնակատեցին որ՝ «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում 23.07.2021թ. ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գ. Իսախանյանի՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնում գործող Տեղաբաշխման հանձնաժողովի 08.07.2021 թիվ 350 որոշումը կասեցնելու եւ այն վերանայելու միջնորդություն ներկայացնելու մասին 23.07.2021 որոշումը։ Դրա հիման վրա ՀՀ ԱՆ ՔԿԾ պետի 29.07.2021թ. N 40/3 627 կարգագրի համաձայն՝ ցմահ դատապարտյալը մինչ հանձնաժողովի N 350 որոշման վերանայումը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի կիսաբաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է կիսափակ ուղղիչ հիմնարկ, մինչեւ հանձնաժողովի 26.11.2021 թ. N 859 որոշմամբ վերանայվել է N 350 որոշումը»:

Չորս ամիս կիսափակում գտվելու ընթացքում ոչ մեկը չնկատեց որ՝ «Արդարադատության նախարարի ՀՐԱՄԱՆ N 34-Ն տեղաբաշխման հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգի համաձայն՝ 12.1 ՔԿԾ-ի պետը կարող է կարգագրով տեղափոխել այլ հիմնարկ, մինչեւ երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, այն էլ ելնելով դատապարտյալի անվտանգության ապահովման կամ օպերատիվ նկատառումներից եւ ոչ մի այլ դեպքում»: «Ֆանտազյորի» եւ իր վերահսկող ընկերների ձեռքը չի՞, կուզեն՝ կնկատեն, չեն ուզի՝ չեն նկատի։ Դատախազի որոշումը պատ է ծակում, օրենսգիրքն ինչ ա չծակի։ Դատապարտյալները դարձել են առնվազն խաղալիք պաշտոնյաների ձեռքում, միգուցե իրենց մոտ դատապարտյալներն ունեն ավելի ցածր որակավորում։ Քանի որ դատապարտյալի ճակատագիրը մի թուղթ լրացնել է դարձել։ Այս երրորդ հրապարակումից հարց է առաջանում, թե դեռ քանի հրապարակում է պետք, որ պաշտոնյաները հասկանան, որ պարտականությունները կատարելը չի համարվում լավություն անել, իսկ պարտականությունները չկատարելը չի համարվում նորմալ երեւույթ։

Արամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ցմահ դատապարտյալ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930