Նորանշանակ գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր սկսված SADA Cup միջազգային մրցաշարում մեկնարկեց հաղթանակով:
Մեր տղաներն առաջին խաղն անցկացրին «Թիմ ԱՄՆ»-ի հետ եւ հաղթեցին 84:59 հաշվով: Նրանք առավելություն ունեին բոլոր չորս խաղափուլերում:
Կարդացեք նաև
Հանդիպման լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց Հայաստանի ընտրանու անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ