Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան արժանի է, որ ԵՄ-ը հաստատի իր անդամակցության թեկնածության դիմումը. Զելենսկի. «Ամերիկայի ձայն»

Հունիս 23,2022 23:30

ԵՄ-ն անդամակցության Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի և Վրաստանի ջանքերը, քննարկման կենտրոնում են ԵՄ դաշինքի առաջնորդների հանդիպման ընթացքում Բրյուսելում: Քննարկվում է նաև Ուկրաինային տրամադրվող հետագա ռազմական աջակցությունը

Եվրամիության գագաթնաժողովի նախօրեին Ուկրաինայի նախագահը տեսաուղերձով դիմել է Ամստերդամում հավաքված բազմությանը՝ կարևորելով Ուկրաինայի՝ ԵՄ-ը անդամակցելու հայտի հաստատումը դաշինքի կողմից։

«Վստահ եմ, որ մեզանից ոչ ոք, ոչ մեկը, կասկած չունի, որ պետք է բավարարվի Ուկրաինայի դիմումը: Մենք դրան արժանի ենք: Եվ մենք դրան արժանի ենք ոչ միայն մեր խիզախության և հանուն ազատության մեր պայքարի համար»,- հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:

Այդ պայքարը շարունակվում է Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանում։ Ուկրաինական ուժերը դիմադրում են Սևերոդոնեցկի՝ իրենց վերահսկողության ներքո գտնվող վերջին հենակետերից: Ռուսական ուժերը գերազանցում են նրանց թե թվաքանակով և թե զինատեսակներով. նրանք իրենց հույսերն են կապում Արևմուտքի ռազմական օգնության հետ:

Իսկ այդ ընթացքում Եվրամիության երկրների ղեկավարները քննարկում են Ուկրաինային հետագա ռազմական աջակցություն տրամադրելու հետ կապված հարցեր։ Ակնկալվում է, որ 27 երկրների առաջնորդները կհաստատեն Ուկրաինայի՝ դաշինքի անդամակցության թեկնածուի կարգավիճակը:

«Ուկրաինան պատկանում է եվրոպական ընտանիքին»,- հայտարարում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Ըստ վերլուծաբան Կամինո Մորտերա-Մարտինեզի՝ ակնհայտ են Ուկրաինայի համար ԵՄ-ն անդամակցելու առավելությունները:

«Կա հսկայական միասնական շուկա, կան մի շարք հաստատություններ և կազմակերպություններ, որոնք կարող են օգնել: Կան միջոցներ, բայց հատկապես Ուկրաինայի համար, կարծում եմ, այժմ ամենակարևորն այն ազդանշանն է, որ նրանք պատկանում են մի խումբ երկրների, որոնք կարող են և ցանկանում են դիմակայել Ռուսաստանին»:

Հակամարտության չորս ամիսների ընթացքում Ուկրաինայի նախագահը մշտապես հորդորել է եվրոպացի առաջնորդներին՝ շեշտելով, որ ուկրաինացիներն արժանի են ԵՄ անդամակցությանը՝ Եվրոպան Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանելու դիմաց։

Սակայն լիարժեք անդամակցության տեսլականը դեռ շատ հեռու է: Կամինո Մորտերա-Մարտինեզն ընդգծում է՝ դա կարող է տևել ավելի քան 10 տարի: Ըստ նրա՝ բանակցությունները բաժանվում են տարբեր փուլերի, որոնք Եվրոպական հանձնաժողովը անվանում է գլուխներ: Դրանք պարունակում են բազմաթիվ բարեփոխումների իրականացում:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Ջ. Սալիվանն իր աջակցություն է հայտնում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին:

«Մենք աջակցում ենք ԵՄ-ը միանալու ուկրաինական ջանքերին, Ռուսաստանը զենքի ուժով հրում է Ուկրաինային դեպի Արևմուտք»,- ասում է նա:

Միևնույն ժամանակ Ուկրաինան զգուշացնում է, որ Ռուսաստանը կուժեղացնի իր հարձակումներն առաջիկա օրերին, քանի որ Կիևը ձգտում է խզել կապերն իր արևելյան հարևանի հետ ձգտելով դեպի Եվրոպա:

Հոդվածը պատրաստվել է Լոնդոնում «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Հենրի Ռիդգվելի նյութի հիման վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930