Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի ու Երևանի աշխատանքներին ընդհանուր սահմանի ճշգրտման հարցում և այդ առումով ունի կոնկրետ առաջարկներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Լավրովը նշել է, որ Մոսկվան կարող է ցուցաբերել խորհրդատվական ծառայություններ երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել էին սահմանազատման և սահմանագծման համար: Նա նաև խոստացել է հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ նկատելով, որ այդ ուղղությամբ առաջընթաց կա:
«Մեզ մոտ ուրվագծվում է ընդհանուր ըմբռնում՝ ինչպես լուծել ավտոճանապարհային հաղորդակցության կազմակերպման հարցը մաքսիմալ հարմար միջոցով, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ իրենք այդ հարցի շուրջ խորհրդակցություններ են ունենում Հայաստանի հետ:
Ալիևն իր հերթին ասել, որ Բաքուն պատրաստ է լուծել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հետ կապված հարցերը: Նա հույս է հայտնել, որ այդ պայմանները «դրական կընդունվեն» Երևանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ