Զոհված զինվորների հարազատները վրաններով Ազատության հրապարակում են: Նրանք Ֆրանսիայի հրապարակից են տեղափոխվել ու մտադիր չեն հեռանալ:
«Ով ուզում է մեզնով հետաքրքրվել, մեր երեխեքով հետաքրքրվում է, մոտիկանում է մեզ: Բայց մենք ուզում ենք ծնողներով պայքարենք, ուրիշի աջակցության տակ չմնանք, հատկապես, որ մարդիկ սխալ են մեկնաբանում են, թե իբր ինչ-որ ուժեր փողեր են տալիս մեզ, բայց մենք մեր երեխեքի արյան համար ենք ստեղ հավաքված»,-ասաց ծնողներից մեկը:
Նա հավելեց, որ իրենց նպատակները բոլորին էլ հայտնի են. «Մենք ուզում ենք պատժել մեր երեխեքի մահվան մեղավորներին, ու առաջին մարդասպանը վարչապետ կոչվածն է»:
Նրա խոսքով, առայժմ վրանները Ազատության հրապարակում են, բայց դրանով չեն սահմանափակվելու. «Մենք հետ չենք կանգնելու, չկա տենց բան, թող դատավորներն էլ դատախազներն էլ, վարչապետն էլ, իր ոհմակն էլ իմանան, որ մեզ չեն կարող կանգնացնել…Մեզ կանգնեցնելու ձեւ չունեն, իրանք սաղ կյանք չեն մնալու էդ պաշտոններին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ