Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին ցանկանում է գնել McDonald’s-ի ռուսական ակտիվները: Այս մասին հայտնում է Forbes-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ռուսական ցանցի վաճառքի բանակցություններին մոտ կանգնած 2 աղբյուրի:
Պարբերականը, մասնավորապես, գրում է, որ գնորդի 6 թեկնածուներից մեկը Արմեն Սարգսյանի որդին է: Թերթի աղբյուրը նաև ասել է, որ Սարգսյանների ընտանիքն ունի ընտանեկան գրասենյակ Լոնդոնում:
Հիշեցնենք, մայիսի 19-ին McDonald’s-ը հայտարարել էր, որ վաճառում է ռուսական բիզնեսի ակտիվները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ