Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաստատվել է կենսաթոշակառուներին և նպաստառուներին, անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում, 10% հետվճար տրամադրելու ծրագրի իրականացման կարգը

Հունիս 23,2022 18:50

Կառավարությունն այսօր հաստատել է «Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» իրականացման կարգը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարի մեխանիզմը կգործի նաև կոմունալ վճարումների դեպքում, որի շրջանակում, ըստ այսօր հաստատված ընթացակարգի՝ հետվճարի մեխանիզմը կգործի ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումների դեպքում։

Այս պահի դրությամբ՝ ծրագրին արդեն իսկ միացել են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։ Պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառմանը միանալու գործընթացը լինելու է շարունակական․համագործակցության պատրաստակամ բանկերը կարող են շարունակել դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծրագրին միանալու համար։

Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930