Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ ԱԺ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին

Հունիս 23,2022 18:44

Հունիսի 21-ին ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում «Հայաստան » և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն էին։

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով հայաստանյան գործընկերներին, շեշտել է, որ Արցախի խորհրդարանի դռները բաց են բոլոր ուժերի առջև։

Խոսելով Արցախի խորհրդարանական գործունեությունից՝ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Ազգային ժողովում ընդգրկված թե իշխանամետ, թե ընդդիմադիր պատգամավորները միասնական ու միակարծիք են Արցախին առնչվող ցանկացած հարցի շուրջ։

ԱԺ նախագահը Արցախի փրկությունը Արցախ-Հայաստան- Սփյուռք եռամիասնության մեջ է տեսնում, իսկ քաղաքական լուծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո միայն։

Արթուր Թովմասյանը կարևորել է արցախցու անվտանգության երաշխավորի ՝ռուս խաղաղապահի դերակատարությունը և անդրադարձել բռնի տեղահանվածների բնակարանային ու այլ սոցիալական խնդիրներին։

Իշխան Սաղաթելյանը և պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել, որ Արցախում են ոչ թե հայաստանյան ներքաղաքական հարցերը քննարկելու, այլ Արցախի համար, որոնք, չնայած, փոխկապակցված են։

ՀՀ ընդդիմադիր ուժերը քաջ գիտակցում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը անհնար է, հայաթափումը ՝անխուսափելի։ «Մենք պնդում ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ ինքնորոշման իրավունքը ելակետ է, որից նահանջ, կամ նշաձողի իջեցում չկա»,- այս հենասյունով են առաջնորդվում ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր թևը ներկայացնող պատգամավորները։ Նրանք վստահ են՝ ուժերի կենտրոնացմամբ , համահայկական մթնոլորտի փոփոխությամբ և եռամիասնությամբ միայն կարող ենք հաջողություններ ունենալ։

ՀՀ պատգամավորները ողջունել են Արցախի խորհրդարանի՝ 2022թ ապրիլի 14-ին ընդունած հայտարարությունը և ԱՀ ԱԺ կողմից ակնկալում են համարժեք արձագանք Արցախը վտանգող ցանկացած գործողության հանդեպ։

Խորհրդարանականները իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են արտահայտել միջխորհրդարանական համատեղ նիստի չկայացման առնչությամբ: Անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել հայկական զույգ հանրապետություների օրենսդիր մարմինների փոխգործակցությունը վերականգնելու համար։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Արցախի անվտանգությանը վերաբերող հարցեր։ Պատգամավորների կողմից բարձրաձայնվել է առաջնային օրակարգի ձևակերպման անհրաժեշտությունը։

Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկելու միասնական հայրենիքի առջև ծառացած խնդիրներն ու առանցքային հարցերը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930