Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները

Հունիս 23,2022 17:54

Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները։

Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը:

Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 9 ՓՄՁ և անհատ տնտեսավարող։

«Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի հաղթող տնտեսավարողներն են՝

  • Անի Ասատրյան (ջերմատնային տնտեսություն)
  • Մկրտիչ Հովսեփյան (մեղվաբուծություն)
  • Լևոն Հակոբյան (հատապտուղների մշակություն)
  • Հրահատ Սիմոնյան (մեղվաբուծություն)
  • Խորեն Սուքիասյան (թեյերի, չրերի արտադրություն)
  • Հայկազ Գասպարյան (մեղվաբուծություն)
  • Վազգեն Մանուկյան (պարարտանյութերի արտադրություն)
  • Գրիգոր Ավետիսյան (ելակի մշակություն)
  • Սամվել Միրզախանյան (մեղվաբուծություն)

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է:      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930