«Ըստ սահմանված օրենսդրության այդ հարցը կգնա պատկան մարմիններին, կկատարվեն անհրաժեշտ վերլուծությունները, եւ մեղավորները կկրեն իրենց պատիժը»,-այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետեւանքով մեկուսացված քաղաքացիների կացարանի եւ սննդի կազմակերպման վերաբերյալ հարուցված քրեական գործին:
Հիշեցնենք, որ, ըստ իրավապահ մարմինների, էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները պետությանը պատճառել են ավելի քան 20 միլիոն դրամի վնաս, երբ կազմակերպել են կորոնավիրուսի պատճառով մեկուսացված քաղաքացիների կացարանի ու սննդի միջոցառումները, ինչի առիթով էլ հարուցվել է քրեական գործ։
Վահան Քերոբյանը հորդորեց սպասել համապատասխան կառույցների աշխատանքի արդյունքներին։
«Պայմանագրերը ստորագրվել են մինչ իմ նախարար դառնալը։ Որոշ ժամանակ անց այս գործառույթը փոխանցվել է առողջապահության նախարարությանը»,-հայտնեց նախարարը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ