Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը քննեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դիմումը ներկայացնող մարմնից՝ Էթիկայի հանձնաժողովից գրություն են ստացել, որ չեն կարող մասնակցել նիստին, ուստի խնդրել են նիստը հետաձգել:
Տիգրան Սիմոնյանն էլ միջնորդություն ներկայացրեց՝ Դատական դեպարտամենտից վիճակագրական տվյալներ ստանալու համար: Նիստը հետաձգվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ