Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

«Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք եւ ունենք, ես այդ պրոբլեմների արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ». Փաշինյան

Հունիս 23,2022 16:52

Այսօր կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց սուբվենցիաների վերաբերյալ որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը: Նախագծով կատարվող փոփոխությամբ, ըստ նախարարի, կբարձրանա սուբվենցիաների տրամադրման գործընթացի արդյունավետությունը:

Գնել Սանոսյան

ՏԿԵ նախարարը նշեց, որ խոսքը 4 ծրագրերի մասին է, որոնցից մեկը խոշոր է եւ ռեֆորմային: Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Գնել Սանոսյանին, իր ելույթում անդրադարձավ գյուղական ճանապարհների սալապատմանը, ասֆալտապատմանը, դրանց պահպանմանը, փողոցները մաքուր պահելու խնդիրներին ու համայնքներում մեխանիզմներ ստեղծելուն:

«Մարդիկ կասեն՝ էս ինչի՞ց են խոսում, հլը նայեք՝ մեր երկիրն ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, եկել են բորդյուրի տակ հավաքված ցեխն են քննարկում, բայց ես կարծում եմ, որ այդ բեւեռները գենետիկ կապ ունեն: Որովհետեւ դա ընդհանուր հայացք ու մտածելակերպ է: Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք եւ ունենք, ես այդ պրոբլեմների արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ: Մեզ համար նորմալ է եղել, որ գյուղ տեղ է, ի՞նչ պարտադիր է, որ կանայք կաբլուկով կոշիկ հագնեն, թող սապոգով գնան-գան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա պատմեց, որ վերջերս ինչ տեղ գնալիս է եղել եւ մի ցուցանակի վրա գրված է եղել շրջանցիկ ճանապարհ, քանի որ շինարարություն է ընթացել. «Այդ կազմակերպությունը այդ ծրագրից միլիոններ է աշխատում: Այդ ցուցանակը, որ գրված է «շրջանցիկ ճանապարհ», երեւի մի 62 տեղից ճմրթած է, ժապավենը, որով փակված է, երեւի 62 թվից ինչքան շինարարություն են արել, այդ ժապավենով է, ճանապարհային նշանները տրակտորի տակ ընկած: Ճանապարհը փակել են բետոնի կտորներով, որ երեւի պատերազմին են մնացել: Նայում ես, չես հասկանում: 50-100 հազար դրամ դժվա՞ր է ծախսել, երբ միլիոններ են աշխատում: Ընդ որում, ես կասկածներ ունեմ, որ իրենց սեփականը չունեն, իրար են փոխանցում էն նշանները: Դաս երկրի նկատմամբ վերաբերմունք է, չի կարելի այդպես»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Իսկ ես էն պրոբլեմները տեսնում եմ քեզի պես առանց որեւէ տեսլականի իշխանաւորներու մէջ։ Ղեկավար բառը գործածել իսկ չեմ կրնար։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930