Հունիսի 24-ին ավարտվում է միասնական քննությունների 1-ին փուլը: Aravot.am-ի հետ զրույցում ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հունիսի 24-ին դիմորդները քննություն կհանձնեն քիմիա եւ ռուսաց լեզու առարկաներից: Դիմորդների ընդհանուր թիվը Հայաստանի Հանրապետությունում քիմիայից 1295 է, նախորդ տարի 1081 էր, ռուսաց լեզվից՝ 355 է, 2021-ին՝ 231:
Երևանում 470 դիմորդ քիմիա է հանձնելու, 65-ը՝ ռուսերեն, Լոռիում՝ 97-ը՝ քիմիա, 43-ը՝ ռուսերեն, Կոտայքում՝ քիմիա՝ 84, ռուսերեն՝ 24, Շիրակում՝ քիմիա 117, ռուսերեն՝ 30, Սյունիքում՝ քիմիա՝ 56, ռուսերեն՝ 24, Վայոց Ձորում՝ քիմիա 29, ռուսերեն՝ 4, Տավուշում՝ քիմիա 55, ռուսերեն՝ 65, Արագածոտնում՝ քիմիա՝ 47, ռուսերեն՝ 13, Արարատում՝ քիմիա՝ 92, ռուսերեն՝ 17, Արմավիրում՝ քիմիա՝ 88, ռուսերեն՝ 27, Գեղարքունիքում՝ քիմիա՝ 103, ռուսերեն՝ 23:
ԳԹԿ մամուլի պատասխանատուն նաեւ փոխանցեց մաթեմատիկա առարկայի միասնական քննությունների արդյունքների նախնական վերլուծությունը: Ըստ այդմ, մաթեմատիկա հանձնելու համար հայտագրվել էր 5414 դիմորդ, քննությանը մասնակցել էր 5295 դիմորդ: Միջին միավորը 11,04 է, դրական շեմը չհաղթահարածների թիվը` 1067 կամ 20,2 տոկոս:
Մաթեմատիկա առարկայի քննությունից 18-20 միավոր է ստացել 320 դիմորդ կամ 6 տոկոսը, այդ թվում` 18-18,75` 153 դիմորդ, 19-19,75 միավոր`127 դիմորդ, 20 միավոր` 40 դիմորդ:
Կարդացեք նաև
2021թ եւ 2022թ մաթեմատիկայի քննության արդյունքների համեմատությունից պարզ է դառնում, որ 2021թ քննությանը մասնակցել էր 5028 դիմորդ, իսկ 2022թ` 5095, անցյալ տարի քննության միջին միավորը եղել է 10,47` այս տարվա 11,04-ի փոխարեն: 2021թ 7,5-ից ցածր միավոր էր հավաքել 1131 դիմորդ կամ 22,5 տոկոսը` այս տարվա 20,2-ի փոխարեն:
Անցյալ տարի 18-20 միավոր հավաքել է 245 դիմորդ կամ 4,9 տոկոսը` ի տարբերություն 2022թ 6 տոկոսի (320 հոգի):
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ