Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց ԲԴԽ-ի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշումը:
Ըստ այդմ, ԲԴԽ-ն որոշել է հանձնախմբի միջնորդությունը Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել, ուստի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
Որոշումը ուժի մեջ մտավ հրապարակման պահից ու վերջնական է:
ԲԴԽ անդամներից հատուկ կարծիք ունեն Մեսրոպ Մակյանը եւ Սերգեյ Չիչոյանը: Դեմ է Անի Մխիթարյանը, որը ունի նաեւ հատուկ կարծիք:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲեՋՅԱՆ