«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Քաղաքային իշխանության թաղային մանրուքները հունիսի 22-ին Նորք-Մարաշում պոկել են «Ապրելու Երկիր» կուսակցության գրասենյակի պաստառը։
Ակնհայտ է, որ մեր կուսակցության գործունեությունը հիստերիկ ջղաձգումների տեղիք է տալիս որոշ «քաղաքական գործիչների» մոտ, որոնք չեն կարողանում համակերպվել ժողովրդի աջակցության ու վստահության բացակայության հետ։
Բայց ձեր մեթոդները միայն մեր կարեկցանքն են առաջացնում։
Կարդացեք նաև
Խորհուրդ եմ տալիս ձեր անզորությունը չցուցադրել մեր վահանակների վրա, դրա ապացույցների կարիքը չկա։
Մենք քաղաքական հակառակորդներին կոչ ենք անում արդար պայքարի և հայտարարում. պաստառները վնասելով մեզ չեք խոչընդոտի, գոնե այստեղ հնադարյան մեթոդներից դուրս գործեք․․․