Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նոր ընտրությունների միակ ճանապարհն անցնում է ժամանակավոր կառավարության միջով»․ Գագիկ Մինասյան

Հունիս 23,2022 15:28

«ՀՀԿ-ն համարում էր, որ այդ ընտրությունները պատերազմից հետո չեն բերի քաղաքական ճգնաժամի լուծմանը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» գործադրելու է բոլոր հնարավոր եւ անհնար ջանքերը՝ ընտրություններում ամրագրելու համար, թե ժողովուրդն իբր նոր մանդատ տվեց իրեն իշխանության։ Ցավոք, մենք ճիշտ դուրս եկանք, սակայն քաղաքական մեծ ընդդիմադիր ուժերը համաձայնեցին գնալ այդ ընտրություններին»,-«Հայկական օրակարգ․ 2021թ․-ի խորհրդարանական ընտրություններից 1 տարի անց» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Նրա բնորոշմամբ՝ իրատեսական էր կանխատեսել, որ ընդդիմադիր խմբակցությունների որեւէ ազգօգուտ օրակարգ այս ընթացքում անգամ քննարկման առարկա չի դառնա ԱԺ-ում, տեղի ունեցան անգամ ԱԺ կանոնակարգի խախտումներ․ «Իշխանության խայտառակ պահվածքն ընդդիմադիրների հանդեպ, օրինակ՝ ծեծ, պատկերացնելի էր իշխանությունը զավթածների կողմից։ Այդ ընտրությունները ոչ թե լուծեցին քաղաքական ճգնաժամը, այլ խորացրին այն։ Հետագա զարգացումներն ապացուցեցին դրա խորացումը։ Այս ամենի հետեւանքն էր նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախի կարգավիճակի շեմի իջեցման մասին»։

Գագիկ Մինասյանի խոսքով՝ Դիմադրության շարժումից մոտ երկու ամիս անց ընդվզումը կազմակերպչական նոր ձեւի է անցնում՝ փորձելով հաղորդակցվել հասարակության բոլոր շերտերի հետ, համախմբել հանրությանը դեպի պետության ազատագրում։

Հարցին՝ եթե մեկ տարի առաջ ընտրություններն ունենային այլ արդյունք, այսօր ի՞նչ վիճակ կլիներ, Գագիկ Մինասյանը պատասխանեց․ «Մեր ընդդիմախոսները շատ են ասում, որ եթե ազգակործանը հեռացվի իշխանությունից, մենք չեղարկելո՞ւ ենք նրա հայտարարությունները։ Արցախի վերաբերյալ ազգակործանի հայտարարություններն էապես նվազեցրին մեր շանսերը, բայց անգամ դրանից հետո եղել են իրողություններ, որոնք որեւէ կապ չունեն նրա հայտարարությունների հետ։ Մեր տղաներն այսօր ադրբեջանական բանտերում գերի են, ի՞նչ է, այդ հարցը եւս բխո՞ւմ է այդ խայտառակ հայտարարություններից։ Իհարկե ոչ։ Կամ, ՀՀ տարածքների զավթումը բխո՞ւմ է այդ խայտառակ հայտարարություններից, կամ ՀՀ սահմանների եւ Արցախի գերիշխող դիրքերի հանձնումը թուրք-ադրբեջանական վերահսկողությանն այդ հայտարարություններից են բխո՞ւմ։ Ոչ»։

Ըստ Մինասյանի՝ կյանքը ցույց տվեց, որ քանի կա իշխանությունը՝ ողբերգությունները շարունակվում են․ «Ուստի այս իշխանության առկայությունը նոր կորուստներ է բերելու, սրանց հեռացումն օրախնդիր է։ Ինչ վերաբերում է նրան, թե հիմա հնարավո՞ր են նոր ընտրություններ, ապա մենք մեր տեսակետին ենք․ քանի դեռ այս իշխանությունը կա, նրա օրոք որեւէ ընտրություն չի կարող լինել ազատ, արդար, չի կարող բերել քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման։ Նոր ընտրությունների միակ ճանապարհն անցնում է ժամանակավոր կառավարության ձեւավորման եւ ժամանակավոր կառավարության կազմակերպման միջով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930