Լայն տարածում ստացած տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ հասցեն հայտնաբերվել է և կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով:
Սահմանվել է 20.000 դրամ տուգանք:
Նաև հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի՝ ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն:
Երևանի քաղաքապետարան