Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. ՀՔԾ-ն իմ նկատմամբ կատարել է հանցագործություն. մինչև հարցաքննության հրավիրելը, արդեն ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրել իմ նկատմամբ

Հունիս 23,2022 14:35

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը

Քիչ առաջ ավարտվեց ինձ ու Արա Բաբլոյանին վերաբերող քրեական գործի հերթական դատական նիստը:

Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ հենց սկսվի քրեական գործի նյութերի հետազոտումը, շատ հետաքրքիր հանգամանքներ է բացահայտվելու:

Այսօր այդպիսի առաջին բացահայտումն արեցի: Քրեական գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ ՀՔԾ-ն մինչև ինձ հարցաքննելը, անգամ մինչև ինձ հարցաքննության հրավիրելը, արդեն իմ նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրել: ՀՔԾ-ն այդպիսով իմ նկատմամբ կատարել է հանցագործություն:

Այս դեպքի բացահայտման նպատակով դատարանը նիստի ընթացքում դիմեց մեղադրողին, որպեսզի վերջինս քրեադատավարական ընթացակարգով դեպքին ընթացք տա, քննություն կատարվի և արդյունքների վերաբերյալ տեղեկացնի դատարանին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930