Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը նպատակահարմար չգտավ նոր պաշտպան ներգրավել «Սասնա ծռերի» գործով անջատված մասով

Հունիս 23,2022 14:16

Դատարանը շարունակում է քննել «Սասնա Ծռերի» գործը` անջատված մասով (Կ. Եղնուկյան, Ա. Լամբարյան և մյուսներ): Քանի որ Հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Սերգեյ Մանուկյանը գտնվում էր արձակուրդում, անհրաժեշտություն առաջացավ նոր փաստաբան ներգրավել:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ մինչեւ հաջորդ հինգշաբթի օրը նա կարո՞ղ է ծանոթանալ նյութերին: Պաշտպանը պատասխանեց, որ ֆիզիկապես անհնար է, բացի դրանից, ամբաստանյալները, որոնք դատարանի դահլիճում չեն, պետք է տան իրենց համաձայնությունը:

Քանի որ Սերգեյ Մանուկյանը 5 օրով էր արձակուրդ մեկնել, նպատակահարմար չգտնվեց նոր պաշտպանի ներգրավումը, որովհետեւ գործի քննության համար այդպես ավելի երկար ժամանակ կպահանջվեր, քան արդեն իսկ նշանակված պաշտպանի վերադարձի դեպքում:

«Հարցի վերաբերյալ լսեցի պաշտպանական կողմին: Քանի որ Հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպանը արձակուրդում է՝ օրենքով սահմանված կարգով, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կողմից որոշում էր կայացվել նրան մեկ այլ պաշտպանով փոխարինելու համար: Սա ընդունում եւ հասկանում ենք, սա օրենքով կարգավորվում է, բայց նաեւ ճշտեցինք, որ Մանուկյանն ընդամենը 5 աշխատանքային օրով է գտնվելու արձակուրդում: Հաջորդ հինգշաբթի օրը պարոն Մանուկյանը գտնվելու է աշխատանքի մեջ եւ կարողանալու է ներկայանալ դատարան:

Եվ եթե մենք այս պահին պարոն Ասատրյանի ներգրավման հարցը լուծենք, միեւնույն է վերջնական որոշում դատարանը չի կարող կայացնել, քանի որ դատարանը պետք է լսի ամբաստանյալների դիրքորոշումը, իսկ ամբաստանյալները բացակայում են դատական նիստի դահլիճից, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա: Այս հանգամանքները հաշվի առնելով, նաեւ այն հաշվի առնելով, որ հաջորդ դատական նիստին փաստացի կարող ենք ապահովել պարոն Մանուկյանի ներկայությունը, պարոն Ասատրյանի ներգրավման հարցը քննության չի առնվում»,-ասաց դատավորը:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 7-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930