Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունիս 23,2022 13:49

Երևան քաղաքում՝

Հունիսի 23-28-ին կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 23-25-ին և 27-28-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 38.30C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 9.60C (1963թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 21.40C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930