Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցնելով նախորդ նիստի որոշումը՝ Երեւանում ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոց, ասաց, որ հիմա էլ քննարկում են Վանաձորում ստեղծել Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց:
Այս մասին Փաշինյանն ասաց, երբ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնում էր հարկային եկամուտների ավելացման նախադրյալները: Վարչապետի խոսքով՝ այդ հավելյալ գումարները կրկին ուղղելու են այն ծրագրերին, որոնք նախարարությունները կներկայացնեն: «Պետք է այս շրջանում նախագծերը պատվիրենք եւ մեր չեմպիոնների հետ էլ խորհրդակցենք, որովհետեւ նրանք էլ նույնպես պետք է շատ կոնկրետ մասնակցություն ունենան հետագա կառավարմանը»:
Փաշինյանն ասաց, որ պետք է արագացնեն, դպրոցների, մանկապարտեզների ու ջրամբարների կառուցման տեմպերը: Ըստ նրա, խոսքը կապիտալ ներդրումների մասին է, որպեսզի ճիշտ ծախսեն ֆինանսները:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ