«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
Ս․թ․ հունիսի 3-ին Ոստիկանության Կենտրոն բաժնում բերման ենթարկված ՀՀ քաղաքացու նկատմամբ բաժնի պետի տեղակալի կողմից բռնություն գործադրելու և ակնհայտորեն ոչ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու/բժշկական աջակցության մերժում, խոչընդոտում/ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ հետևյալ բովանդակությամբ պատասխան․
Ոստիկանության ծառայողի կողմից ս․թ․հունիսի 3-ին, Ոստիկանության կենտրոն բաժնում բերման ենթարկված Ա․Շ-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ նախապատրաստած նյութերով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել ՀՀ Քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցել քրեական գործ։
Կարդացեք նաև
Ըստ քննչական ենթակայության այն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։
Հուսամ, որ անաչառ քննության կկատարվի և ոստիկանի կոչումն արատավորող տվյալ վարքը իրավական գնահատականի կարժանանա։