Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա պետական կառույց» է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը

Հունիս 23,2022 12:34

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա պետական կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Այս մասին հայտարարվել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում ներկայացվել են վերջին մեկ տարվա հետազոտությունների արդյունքները։

Ստանալով մրցանակը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գնահատականի համար շնորհակալություն է հայտնել մասնագիտական ժյուրիին և ԶԼՄ ներկայացուցիչներին և շեշտել, որ  թափանցիկությունն ու հաշվետվողականությունը նախարարության գործունեության համար սկզբունքային աշխատելաոճ են, իսկ մրցանակը և՛  ոգևորող է, և՛ պարտավորեցնող:

«Պետությունը մեկ միասնական համակարգ է, և ԿԳՄՍ նախարարության աշխատանքը փոխկապակցված է Կառավարության գործունեության հետ: Մենք ուրախ ենք, որ այս ընդհանուր համակարգում առանձնացվել է մեր աշխատանքը: ԿԳՄՍ նախարարությունը դեռ շատ անելիքներ ունի, որոնք չեն կարող արդյունավետ իրականացվել առանց հանրության հետ կապի: Հասարակությունը պետք է իմանա` մենք ինչով ենք զբաղվում, ինչու ենք այս կամ այն որոշումը կայացնում: Պետք է լինեն քննարկումներ, բազմակարծություն և այլակարծություն, բայց միաժամանակ հանրության հետ երկխոսության  գործընթացը պետք է լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտում` միմյանց նկատմամբ հարգանքը դիտարկելով որպես միասնական մշակույթի մաս: Հանրային խոսքը, ԶԼՄ հրապարակումը, ելույթը, անկախ նրանից` հնչում են Կառավարության նիստում, հանրահավաքում, թե մեկ այլ հրապարակային հարթակում, պետք է լինեն մշակութային և կիրթ: Անկախ մեր ունեցած մոտեցումներից և հայացքներից` պետք է հասկանանք, որ մենք բոլորս մեկ միասնություն ենք և ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և սփյուռքը»,- իր ելույթում նշել է Վահրամ Դումանյանը:

Հայկական PR մրցանակաբաշխության միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը, նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը:

Մրցանակը շնորհվել է մեկ տարվա դիտարկումների և գիտական հետազոտության արդյունքում, որի շրջանակում անցկացվել են սոցհարցումներ,  ֆոկուս-խմբային հարցազրույցներ ԶԼՄ ներկայացուցիչների հետ, կատարվել է ԶԼՄ հրապարակումների քանակական և որակական դիտարկում: Ամփոփիչ փուլում Հայկական PR մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերում լավագույն եռյակից հաղթողներին որոշել է մասնագիտական ժյուրին:

Հավելենք, որ PR մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Հայկական Փի Ար ասոցիացիան»: Կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը նշել է, որ մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի ձեռքբերումները, հնարավորինս զարգացնել և հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի կարևորությունը, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում:

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930