Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի հրապարակը «գրաված» պահելը հարցի լուծում չէր։ Հարցի լուծումը հետագան է, թե ինչ են անելու, որ շարժումն իսկապես փակուղի չմտնի. Միքայել Համբարձումյան. «Հրապարակ»

Հունիս 23,2022 11:30

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, որն «ԱԱԾ պահեստազորային սպաների միություն» ՀԿ հիմնադիրներից է, մեկնաբանեց Արթուր Վանեցյանի քայլը։ Վանեցյանն իր պայքարի ու ծառայակից ընկերն է եղել, արդյոք ճի՞շտ էր հիմա նման որոշում կայացնելը, Համբարձումյանը շտկեց՝ ծառայակից եղել է, բայց պայքարի մասով՝ իրենք քաղաքական պայքարին չեն մասնակցել։ «Ֆրանսիայի հրապարակում գալիս մասնակցում էինք որպես սովորական ցուցարար, ո՛չ որպես կազմակերպիչ։ Բայց Արթուր Վանեցյանի որոշումը մեկնաբանելու մասով կարող եմ ասել, որ Վանեցյանը փորձառու մարդ է, երկար ճանապարհ է անցել, վերջին շրջանում էլ ակտիվ քաղաքականության մեջ է գտնվում, եթե էդպես է գտնում, եթե էդպես է տեսնում անհրաժեշտությունը, ուրեմն հիմքեր ունի դրա համար։ Ժամանակը ցույց կտա՝ դա լա՞վ է, թե՞ վատ է»,- ասաց նա։

– Մի մասը դրվատանքի խոսքեր է հղում Վանեցյանի հասցեին, որ խոստացել էր մանդատը դնել ու դրեց, մյուսներն ասում են, որ պայքարից դուրս եկավ, ընկերներին լքեց։

– Ի՞նչ է նշանակում՝ ընկերներին լքեց։ Հո ռազմի դա՞շտ չի, որ ընկերներին լքել է։ Ես ինչքանով հասկանում եմ՝ դաշինքով են Ազգային ժողովում ներկայացված եղել, ինքը որոշել է, որ պիտի մանդատը վայր դնի, մյուսները կհետեւեն իրեն՝ կհետեւեն, չեն հետեւի՝ կշարունակեն քաղաքականությամբ զբաղվել էդ ռակուրսով եւ էդ ձեւաչափում։ Դա իրենց ընտրությունն է։ Գիտե՞ք, ընդհանրապես, «դավաճանել» հասկացությունն անընդհատ պետք չէ, էլի, էսպես շահարկել։ Գուցե էդպես են նպատակահարմար գտել։ Այդ քաղաքական դաշինքը, բոլորս հիշում ենք, ձեւավորվեց ընտրությունների հետ կապված, ընտրությունների արդյունքներով։ Ուրեմն նշանակում է՝ այդքան խոր արմատներ չեն ունեցել այդ հարաբերությունները։

– Դուք հանրահավաքներին ներկա էիք լինում Ֆրանսիայի հրապարակում ու տեսաք, որ վրանները հավաքեցին եւ պայքարի նոր փուլ մտան։ Ի՞նչ եք կարծում՝ սա արդյոք նշանակո՞ւմ է, որ պայքարը ձախողվել է, եւ Փաշինյանը դեռ մնալու է։

– Դուք կհիշեք, որ մենք՝ ինքներս, երեւի առաջիններից էինք, որ ասացինք՝ խնդիրներ կան, ընդ որում, եթե չեմ սխալվում, մայիսի 27-ին տարածեցինք էդ հայտարարությունը։ Ես՝ ինքս, գալով հրապարակ, տեսնում էի էդ խնդիրները, ու հենց հրապարակավ էլ դիմեցինք կազմակերպիչներին՝ հորդորով, որ պետք է անպայման վերաիմաստավորեն շարժումը, նոր լիցք տան, հակառակ դեպքում՝ գնալու էին փակուղի։ Ճիշտ է, մի քիչ ուշացումով, բայց, ամեն դեպքում, ճիշտ որոշում կայացրին՝ Ֆրանսիայի հրապարակը «գրաված» պահելը հարցի լուծում չէր։ Հարցի լուծումը հետագան է, թե ինչ են անելու, որ շարժումն իսկապես փակուղի չմտնի, շարժումն իսկապես չմարի, շարունակություն ունենա։ Եթե շարժումը չի զարգանում, դրա վերջն էս շարժման մարումն է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930