Հունիսի 22-ի երեկոյան, ժամը 20.00-ից մինչեւ 20.55 տեւած ուժեղ ու առատ կարկուտ է տեղացել Սյունիքի մարզում։ Ինչպես Aravоt.am-ին տեղեկացրեց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը, կարկուտը զգալի վնաս է հասցրել մարզի երկու՝ Անտառաշատ (Կապան) ու Իշխանասար (Սիսիան) բնակավայրերին։
«Այս պահին չեմ կարող կոնկրետ նշել վնասի չափը, համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովները հիմա արձանագրում են վնասները։ Միաժամանակ ճշտում ենք՝ պարզելու, թե այլ բնակավայրեր եւս տուժել են կարկուտից»,-մեր հեռախոսազրույցում նշեց տիկին Ղազարյանը։
Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Գրիշա Խաչատրյանը իր էջում գրել է․ «Վաղ առավոտյան սկսեցի ուսումնասիրել երեկ երեկոյան Անտառաշատում տեղացած կարկուտի «քաջագործությունները»։ Արժե՞ տարվա կեսին սկսել բույսեր աճեցնել 0-ից, երբ մի շարք բուսատեսակների համար վեգետացիոն ժամանակահատվածը մեր գյուղում արդեն կիսվում է»։
«Ամեն ինչ հողին է հավասարվել, ոչ մի ցանքատարածություն չի մնացել։ Էսքան չարչարվեցինք ու ոչ մի բան չենք քաղի»,-մեզ հետ զրույցում էլ նշեցի անտառշատցի Փունջիկ Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները Գրիշա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից