Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, աշխարհաքաղաքական զարգացումներից ածանցվող հիմնական ռիսկերն ու դրանց հնարավոր ազդեցությունը տնտեսության եւ ֆինանսական համակարգի վրա:
Ազգային ժողով