JAMnews. Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից թարմ լոլիկի, կարտոֆիլի և կեռասի խոշոր խմբաքանակի ներմուծումը։
Ադրբեջանցի փորձագետ Ասիմ Քերիմովի կարծիքով՝ այս դեպքում նույնպես չարժե հավատալ ռուսական կողմի պաշտոնական հայտարարությունների անկեղծությանը, սակայն դրանով Ռուսաստանն առաջին հերթին վնասում է ինքն իրեն։
Քերիմովի խոսքով՝ ադրբեջանական արտադրանքի վերադարձի հետ կապված ներկայիս միջադեպը ոչնչով չի տարբերվում նախորդներից. «Անկեղծ ասած, բացի արտադրողներից, որոնք, բնականաբար, մեծ վնասներ են կրում նման փաստերի պատճառով, ոչ ոք լուրջ չի վերաբերվում Ռոսսելխոզնադզորի այն պաշտոնական հաղորդագրություններին, որտեղ մատնանշվում են անհասկանալի անուններ վնասատուների, որոնք իբր հայտնաբերվել են ապրանքներում:
Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի և Մոսկվայի հարաբերություններին, ապա դրանք վատթարացան 2020 թվականի վերջին, երբ Ռուսաստանը գրեթե բռնի կերպով դադարեցրեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը:
Կարդացեք նաև
Իսկ ռուսական բանակի մուտքով Ուկրաինայի ինքնիշխան տարածք հարաբերություններն ավելի վատթարացան։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և վիճելի հարցերի լուծման ժամանակ միշտ վկայակոչում է միջազգային իրավունքի պահպանումը։
Մոսկվայում ինչ-որ մեկին այս մոտեցումը դուր չի գալիս։ Եվ այս հինգ ամիսների ընթացքում մենք արդեն ականատես եղանք տեղեկատվական կայքերի արգելափակումների, նույնիսկ միջուկային զենքի կիրառման ապառնալիքի։ Այդ ամենը հենց այնպես չէ:
Թարմ օրինակ բերեմ: Արդեն երկու օր է, ինչ Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքն անհետացել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության քարտեզներից։ Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքի քարտեզներում այն պարզապես չկա։ Կարծում եք՝ ՌԴ ՊՆ-ն մոռացե՞լ է քարտեզների վրա դնել քաղաքի անունը։ Ոչ, այն միշտ եղել է այդտեղ։ Սա, հավանաբար, Մոսկվայից Երևանին ուղղված ինչ-որ մարտահրավեր է։
Ահա այսպիսի մեթոդներով էլ աշխատում են Կրեմլում: Ինչ-որ մեկին ակնարկում են քաղաքի չգոյության մասին, մյուսին՝ լոլիկի ներկրման արգելքի։
Հետաքրքիր է նաև այն, որ արգելելով արտասահմանից գյուղմթերքի ներկրումը, Ռուսաստանը վնասում է ինքն իրեն։ Միջազգային ամենախիստ պատժամիջոցների ժամանակաշրջանում, երբ երկրում առանց այդ էլ բացակայում է անհրաժեշտ ամեն ինչ, արգելել ապրանքների ներմուծումը, մեղմ ասած, այնքան էլ խելամիտ չէ»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: