ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելուց հետո հասարակության մի ստվար զանգված պահանջում է, որ մյուս պատգամավորներն էլ դնեն մանդատները, քանի որ ԱԺ-ում ընդդիմությունն այլեւս անելիք չունի․ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը խորհրդարանում չի լուծվելու։ «Հայաստան» դաշինքում, սակայն, հույս ունեն, որ սեպտեմբերին հնարավոր կլինի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել, եւ այդտեղ է, որ մանդատները կարող են պետք գալ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ սպասելի՞ էր իր համար Վանեցյանի որոշումը, եւ նախապես իրենց տեղյակ պահե՞լ է նա այդ մասին։ Օհանյանն ասաց․ «Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելուց առաջ զանգահարել է ինձ ու դրա մասին տեղեկացրել եւ շնորհակալություն հայտնել մեր համատեղ գործունեության համար, հատկապես Ազգային ժողովում մեր ընդդիմադիր խմբակցությունների համագործակցության, մեր աջակցության համար։ Ինքը նաեւ ասել է, որ չնայած մանդատը դնում է, բայց, այնուամենայնիվ, մեր շարժման մեջ է լինելու, միասին ենք լինելու, եւ ես գնահատում եմ մեր համատեղ գործունեությունը ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ նաեւ դիմադրության շարժման այս ամբողջ ընթացքում»։
Հարցին՝ իսկ «Հայաստան» դաշինքում մանդատները դնելու քննարկում կա՞, եւ ինչպե՞ս է ինքը վերաբերվում այդ հարցին, Օհանյանն ասաց, որ իրենց դաշինքում այդպիսի քննարկում չի եղել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: