Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում քննարկել է երկկողմ և բազմակողմ գործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Դրանում նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի կարևոր հարցերի, ինչպես նաև բազմակողմ օրակարգի շուրջ: Նրանք նաև անդրադարձել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակին և ընդգծել, որ անհրաժեշտ է շարունակել տարածաշրջանում խաղաղության ապահովման ջանքերը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ