Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդն արդեն երկրորդ անգամ քայլ է անում՝ մի անգամ բարձր պաշտոնից, երկրորդ անգամ բարձր կարգավիճակից ու անձեռնմխելիությունից հրաժարվելով․ «Հրապարակ»

Հունիս 23,2022 09:22

Ով հմուտ ճառ չի ասում, խոսքում հայհոյանք ու սպառնալիքներ չի կիրառում, մեծ թիկնազորով ման չի գալիս, շատ փող չունի, բարեգործություն չի անում, հանրային մի մեծ շերտի կարծիքով, քաղաքական դաշտում անելիք չունի։ Այդ առումով շատերից լսած կլինեք՝ Արթուր Վանեցյանը մեղմ է, փափուկ է, լավ հռետոր չէ, խարիզմատիկ չէ, ակտիվ չէ։

Մենք հրաժարվել ենք բարեկիրթ ու խաղաղ, կոռեկտ ու հայրենասեր մարդկանց գնահատելուց։ Բարությունը, ժպիտը, առանց գոռալու խոսելն ու սեփական տեսակետը մեղմորեն առաջ տանելը մեզանում այլեւս հարգի չեն։ Պատրաստ ենք ցանկացած մեկին պիտակ կպցնել ու որակումներ տալ՝ առանց ճանաչելու։ Դժվար է ասել, թե իր վերջին քայլով՝ մանդատը վայր դնելով եւ ՀՀԿ-ի հետ դաշինքից հրաժարվելով, Արթուր Վանեցյանն ինչ է շահելու։ Կարողանալո՞ւ է արդյոք մենակ՝ իր թիմով, ինչ-որ հաջողության հասնել եւ կայանալ, որպես անկախ քաղաքական ուժ։ Բայց որ մարդն արդեն երկրորդ անգամ քայլ է անում՝ մի անգամ բարձր պաշտոնից, երկրորդ անգամ բարձր կարգավիճակից ու անձեռնմխելիությունից հրաժարվելով, փաստ է։ Երկու դեպքում էլ փորձել է համագործակցել, չի ստացվել։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930