Հասարակությունը երկփեղկվում է նաև արդարության դեֆիցիտից: «Փաստի» հետ զրույցում ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է․ «Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ շահարկելով այն անարդարությունները, որ կային: Հայ իրականության մեջ արդարության պակասուրդ գոյություն ունի: Մյուս կողմից՝ այնքան շատ են անհեթեթությունները, որ արդեն մեկնաբանել էլ չես ուզում: Հայտնի ժողովրդական խոսք կա չէ՝ «սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը»: Ժողովրդի մի զգալի մասին հայտարարեցին սև, որին որևէ սապոնով չես մաքրի, մի մասին էլ խևացրին, դարձրին խելագար, զրույցները միայն հինգ տառի շուրջ են սկսվում և ավարտվում, ժողովրդի մի մասն էլ նման ամլացած միտք ունի: Երիտասարդները կյանքից զրկվեցին, սահմանին ժամկետային զինծառայող է սպանվում, խաղաղ գյուղացուն իր այգում աշխատելիս սպանում են, բայց արի ու տես, որ քննարկում չկա, բողոք չկա, իսկ, օրինակ՝ Արթուր Վանեցյանը մանդատը վայր դրեց, հայոց ամբողջ աշխարհը զբաղված է այդ հարցի քննարկումով:
Մինչդեռ սա ընդամենը մարդու որոշումն է: Այս ժողովուրդն ինքն է հյուսում իր սև պատանքը, որովհետև ինքն իրեն զրկել է Աստծո տված ամենամեծ, ամենակարևոր արժանիքներից մեկից՝ մտածելու կարողությունից: Եթե մտավորականների, բարձր համարում ունեցող մարդկանց մեջ կան անտարբեր, այս խունտան պաշտպանողներ, մենք դեռ տակավին ծանր ու մեծ փորձությունների միջով պիտի անցնենք՝ էլի ջահելներ ենք կորցնելու, էլի իրար փոր ենք թափելու, էլի ընտանիքներ են դժբախտանալու, մինչև ցավը մեր ուղեղին հասնի: Այս երկիրը պիտի գնա վերափոխման, ուրիշ ելք չկա: Հակառակ դեպքում՝ դեռ կկրկնվեն Նիգավանի դեպքերին համարժեք ողբերգություններ»:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում