ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի ս.թ. հունիսի 21-ին կայացած հերթական նիստում Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը նշանակվել է տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։