Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ, ՌԴ-ն այստեղ փոխում է իր քաղաքական թիմին․ Սերգեյ Բագրատյան. «Ա1+»

Հունիս 22,2022 23:13

«Կարծում եմ, Արթուր Վանեցյանն ուզում է տարանջատվել նախկին նախագահների թիմերից։ Տպավորություն ունեմ, թե նա հասկացել է, որ ընդդիմության միասնական կերպարը Ռ․Քոչարյանն է։ Համոզվեց, որ հանրությունը չի ողջունում Ռ․Քոչարյանի թիմին, հետևաբար՝ ով միանում է նրա թիմին, նույնպես չի ողջունվում»,- «Ա1+»-ի եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով մանդատը վայր դնելու վերաբերյալ Ա․Վանեցյանի հայտարարությանը։

Պատգամավորը գտնում է, որ երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «վաղը չէ մյուս օրը ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կհայտարարի» շարժման հետագա ծրագրերի մասին, ակնհայտ դարձավ, որ ավարտվեց ընդդիմության համատեղ պայքարը։ «Կարծում եմ, ընդդիմության մեջ կա որոշակի տարաձայնություն»,- հավելեց նա։

Ս․Բագրատյանը նաև վստահ է, որ քաղաքական դաշտում նոր ուժ է ձևավորվում, և Ա․Վանեցյանը կարող է մաս կազմել դրան․ «Անուններ չեմ հնչեցնի։ Կարծում եմ աշնանն այդ ուժերը նոր օրակարգով կգան, և Վանեցյանը մտածում է այդտեղ շահեկան դիրք ունենալ»։

Պատգամավորին հիշեցրեցինք, որ Ա․Վանեցյանը ռուսական լրատվամիջոցներից մեկի եթերում հայտարարել էր, թե «ինքը կադրային չեկիստ է»։ Եվ Ս․Բագրատյանը համաձայնեց այն դիտարկման հետ, թե քաղաքական դաշտում նրա առանձնանալը կարող է նշանակել, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում իր ազդեցության տակ գտնվող նոր ուժ ձևավորել։

«Իմ կարծիքով, ՌԴ-ն փոխում է իր քաղաքական թիմը՝ հասկանալով, որ արդյունավետ չէ այս թիմով խնդիրներ լուծել։ Նա պետք է ազդեցիկ ուժ ունենա»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինպիչմենտի ենթարկելու մտադրությանը, իշխանական պատգամավորը վստահ է, որ դա ընդամենը խորհրդարան վերադառնալու քաղաքական պատրվակ է։

Անդրադառնալով վերջին ամիսներին դոլարի արժեզրկմանը, Ս․Բագրատյանը ենթադրում է, որ առաջիկա մեկ ամսում այն կգա իր ռեալ փոխարժեքին՝ 470-480 դրամին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930