ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
Արմավիրի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվեցին։ Նրանք ազատ արձակվեցին գրավի դիմաց։
Արցախյան երեք պատերազմների մասնակից, դաշնակցական իմ ընկերների նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել պրոիշխանական «Մեդիանյուզ» կայքում հրապարակված անհայտ ծագման հեռախոսազրույցի արդյունքում։