Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ի պատասխան Հայաստանի դեմոկրատական կուսակցության այսօրվա հայտարարություն-կոչի՝ «ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից», անմիջապես արձագանքել է՝ փորձագիտական շահագրգիռ խմբին հրավիրելով Ստեփանակերտ՝ քննարկելու ԵԱՀԿ համանախագահներին ներկայացնելիք նոր օրակարգի դրույթները, բանակցային գործընթացի հիմնաքարը դարձնելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային որոշումը, որով անուղղակի ճանաչվել է նաև Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից»։