Վիեննայում կայացած Ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի արտահերթ վեհաժողովում նոր նախագահ է ընտրվել: 49 երկրների 110 պատվիրակները, նրանց կազմում՝ նաեւ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը, միաձայն եվրոպական կազմակերպության ղեկավար ընտրել են հունգարացի Լասլո Տոտին:
62-ամյա իրավաբանը շուրջ 25 տարի եղել է Հունգարիայի ֆեդերացիայի նախագահը, ունի ձյուդոյի յոթերորդ դան: Նրա ղեկավարության տարիներին հունգարիան դարձել է ձյուդոյի առաջատար երկրներից մեկը ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհում:
ԵՁՖ-ի գլխավոր քարտուղար ընտրվել է ավստրիացի Մարտին Պոյգերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ