Հունիսի 22-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց դատախազների թեկնածությունների 2021-2022 թթ. ցուցակում ընդգրկված անձանց, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրներին:
Հանդիսավոր միջոցառումն անցկացվեց ՀՀ գլխավոր դատախազությունում, որին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:
«Ցանկացած ուսումնական կառույցի գործունեության հիմնական գնահատականը շրջանավարտների կողմից մասնագիտական պարտականությունների կատարման որակն է: Լիահույս եմ, որ բարձր կպահեք Ակադեմիայի պատիվը»,- շնորհավորելով շրջանավարտներին՝ նշեց ռեկտորը:
«Դատախազի ծառայությունը երբեք չի եղել շարքային վարձրատրվող աշխատանք: Դուք գալիս եք մի համակարգ, որը պետության ողնաշարն է, և ամեն ինչ պետք է անեք, որ այն լինի ամուր և կանգուն»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը և շնորհակալություն հայտնեց Ակադեմիային և անձամբ ռեկտորին՝ դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստումը կազմակերպելու համար:
Կարդացեք նաև
Արդարադատության ակադեմիայի
Համագործակցության և հանրային կապերի բաժին