Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղամ Նազարյան, այդքան տղամարդ էիր, գայիր հասնեիր առաջին գիծ, ես առաջին գծում եմ եղել Հադրութում, չեմ կռվել, չեմ հասցրել, որովհետեւ հենց առաջին օրը շարքից դուրս եմ եկել». Ասլանյան

Հունիս 22,2022 16:25

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Դիմադրության» շարժման անդամներին ասել էր. «Իրենք տղա՛ չեն, տղա լինեին, գոնե մի օր ճակատում կլինեին կամ կգային իմ կողքը կկանգնեին այնտեղ: Ի՞նչ եք խոսում, իրե՞նք են տղա, իրենցից ի՞նչ տղա, յուբկեք առեք, հագցրեք իրանց»:
Այդ հրապարակումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին՝ Աբգարը ԱԹՍ–ի հարվածից զոհվել է 44-օրյա պատերազմում, խնդրեց Հակոբ Ասլանյանին հանդիպելիս իրեն հարցնել՝ առաջնագծի ո՞ր հատվածում է ինքը եղել, ինչպե՞ս է վիրավորում ստացել, թող պատմի, հանրությունը հետեւություններ կանի:

Հակոբ Ասլանյան

ԱԺ-ում Հակոբ Ասլանյանին փոխանցեցինք Գեղամ Նազարյանի հարցադրումը, նա սկսեց պատմել. «Ես իմ հարցազրույցներում ասել եմ, որ եթե առաջին եւ երկրորդ պատերազմներում ես իմ ներդրումը որոշակի ունեցել եմ, երրորդում ես շարքից դուրս եմ եկել հենց առաջին օրը։ Բայց ես եղել եմ Հադրութում եւ Հադրութից արդեն ինձ մեջքի վրա հետ են բերել, ես այս պատերազմում չեմ մասնակցել ռազմական գործողություններին: Հոկտեմբերի 1-ին, այսպես ասած, շարքից դուրս եմ եկել: Գիտեք, մի քիչ պարադոքսալ է, 90-ականներին, երբ որ ես վաշտի հրամանատար էի, այդքան դժվարությունները ես անցել եմ, բայց չեմ վիրավորվել, ոչինչ չի եղել: 2016-ին ես Մարտունիում էի, էլի չեմ վիրավորվել, ռազմական գործողություներ չեն եղել: Այդպես էլ է լինում, չէ՞: Բայց այստեղ ուրիշ բան կա, պարոն Գեղամ Նազարյան, այդքան տղամարդ էիր, գայիր հասնեիր առաջին գիծ, ես կոնկրետ առաջին գծում եմ եղել Հադրութում՝ «Արծիվ» մահապարտ ջոկատի հետ: Ես չեմ կռվել, չեմ հասցրել, որովհետեւ հենց առաջին օրը շարքից դուրս եմ եկել: Թող գա, դեմս կանգնի, ասի: Այստեղ կարեւորն այն է, որ ես 68 տարեկան հասակում էլի գնացել եմ, իմ ընկերներին մենակ չեմ թողել: Երբ որ մարդը 40 տարեկան հասակում է գնում, դա էլի հասկանալի է, եթե մարդը 50-ում է գնում՝ էլի հասկանալի է, բայց եթե մարդը 68 է, արդեն 4-5 թոռան տեր է, բայց երբ լսում է պատերազմ է, գնում է, ես կարծում եմ մենակ դրա համար, որ ինքը այդ տարիքում է գնացել, որ ոչինչ էլ արած չլինի, բայց մի օր թեկուզ հասել է առաջին գիծ, ուրեմն պետք է մի քիչ ուրիշ ձեւով դրան մոտենալ»:

Ասլանյանն ասաց, որ հանրության համար ոչինչ չի արել, արել է իր համար, որ հայելու մեջ նայելուց ինքն իրենից ամոթ չզգա. «Նա, ով հանրության համար է անում, դա փառամոլություն է, ես արել եմ դա ինձ համար, որ պարզ ճակատով նայեմ մարդկանց: Որ չմտածեմ, որ ես վախեցել եմ, կնկա փեշի տակ եմ մտել, կամ «գարդիրոփի» մեջ պախկվել եմ, կամ կրակել եմ իմ ոտին: Ես տղամարդու պես գնացել եմ, կզոհվեի՝ կզոհվեի, չէի զոհվի՝ չէի զոհվի: Եվ այն չարամիտ մարդկանց, որոնք ավել-պակաս դուրս են տալու, մի բան կասեմ՝ սիրելիներս, թափեք ձեր չարությունը, գնահատեք մարդու մեջ այն, ինչը կա՝ բարոյականությունը, մարդկայնությունը: Երբ որ մեկին էլ փնովում եք, մի հատ մտածեք՝ դուք այդ մարդուց ավել բան արե՞լ եք, թե՞ չեք արել, ի՞նչ եք արել դուք: Իրենք վառված են, որովհետեւ ասել եմ՝ թալանել եք: Ես 52 տարի աշխատել եմ այս երկրի համար, բայց ես հյուրանոցներ չունեմ: Կարող էի, չէ՞, ունենալ, թե՞ իրենք մտածում են՝ իրենց չափ խելք չունեի, երբ որ 3-4 մասնագիտություն ունեի: Կարող էի, չէ՞: Բայց չեմ գողացել, հայրենիքիս հաշվին իմ բարեկեցությունը չեմ ստեղծել, որովհետեւ ապրել մի երկրում, որտեղ այսքան մեծ պրոբլեմներ կան ու ապրել լիության մեջ առնվազն անբարոյականություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 1. Նրանից որ նա 52 տարի աշխատել է և հյուրանոցներ չունի, չի բխում որ լիության մեջ ապրելը անբարոյականություն է, մինչդեռ երկիրը այդկան պրոբլեմներ ունի: Բոլոր պետություններում որոնք օրինակելի են մեզ համար, կան և 52 տարի պետության համար աշխատած, բայց հյուրանոց չունեցող և լության մեջ ապրողներներ, մինչդեռ պետությունը ունի ահռելի թիվ աղքատության գծից ներքև ապրողների… Սա կոչվում է ազատ շուկայական տնտեսություն:
    2. Ոչ, չեմ հավատում, որ առաջնագիծ գնացել էիք զուտ Ձեր խղճի առջև հանգիստ լինելու համար: նիկոլականները այդ խմորից չեն: Ձեր առաջնորդուհին` Լենան, ասաց որ դուք նվիրյալներ չեք, ունեք շահեր և խաբելու հզոր գենետիկա: Երևի, համոզված չեմ, ապահովում էիք “գալոչկան”, Ձեր “դուխով”-ների ցուծակում, որ այս պահին ասեք նման “սրտաճմլիկ” բառեր ու նիկոլական ընտրազանգվածը ստանա “մտավոր” սնունդ դավաճանական պահվածքը շարունակելու համար:
    Ամոթ Ձեզ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930